Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24/ կետի, «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 2016թ․ հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ գլխի 9-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025թ․ սեպտեմբերի 26-ի օրինական ուժի մեջ մտած վճիռն ու Գավառի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 17․11․2025թ․ նիստի արձանագրությունը, որոշում եմ
1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025թ․ օգոստոսի 26-ի օրինական ուժի մեջ մտած վճռով հոգեկան հիվանդության պատճառով անգործունակ ճանաչված չափահաս քաղաքացի Արսեն Լավրենտի Գրիգորյանի (անձնագիր՝ 010887750, տրված՝ 28․11․2019թ․ 040-ի կողմից) իրավունքների ու շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով նրա նկատմամբ սահմանել խնամակալություն։
2․ Արսեն Լավրենտի Գրիգորյանի խնամակալ նշանակել նրա մորը՝ Ելենա Իսկանդարի Մարգարյանին (անձնագիր՝ 010887628, տրված՝ 28․11․2019թ․ 040-ի կողմից) ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը։