Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 28․03․2025թ․ N Կ-28032025-05-0098 որոշումը, Գավառ համայնքի ղեկավարի 21 մարտի 2025թվականի N 406-Ա որոշումը, որոշում եմ
1.Գավառ համայնքի ղեկավարի 21 Մարտի 2025 թվականի N 406-Ա որոշման որոշման հղումներում /օրինական կառուցված 316.00 քմ մակերեսով շենք-շինություններով/ բառերի փոխարեն կարդալ՝ /օրինական կառուցված 318.90 քմ մակերեսով շենք-շինություններով/ բառերը։
2. Գավառ համայնքի ղեկավարի 21 Մարտի 2025 թվականի N 406-Ա որոշման որոշման առաջին կետում, օրինական կառուցված 316.00 քմ ընդհանուր մակերեսով շինությունների/ բառերի փոխարեն կարդալ՝ /օրինական կառուցված 318.90 քմ ընդհանուր մակերեսով շինությունների/ բառերը։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: