Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 2-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2023 թվականի N 2-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 13 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 190-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները
1) 2-րդ կետի 1) ենթակետի «2,219,736.600 /երկու միլիարդ երկու հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/» թիվը փոխարինել «2,230,736.600 /երկու միլիարդ երկու հարյուր երեսուն միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/» թվով, իսկ «718,466.000 /յոթ հարյուր տասնութ միլիոն չորս հարյուր վաթսունվեց հազար/» թիվը փոխարինել «724,466.000 /յոթ հարյուր քսանչորս միլիոն չորս հարյուր վաթսունվեց հազար /» թվով
2) 2-րդ կետի 2) ենթակետի «2,219,736.600 /երկու միլիարդ երկու հարյուր տասնինը միլիոն յոթ հարյուր երեսունվեց հազար վեց հարյուր/» թիվը փոխարինել «2,345,440.931 /երկու միլիարդ երեք հարյուր քառասունհինգ միլիոն չորս հարյուր քառասուն հազար ինն հարյուր երեսունմեկ/» թվով
3) 2-րդ կետի 3) ենթակետի «0.0» թիվը փոխարինել «114,704.331 /մեկ հարյուր տասնչորս միլիոն յոթ հարյուր չորս հազար երեք հարյուր երեսունմեկ/» թվով 4) 3-րդ կետի «0.0» թիվը փոխարինել «114,704.331 /մեկ հարյուր տասնչորս միլիոն յոթ հարյուր չորս հազար երեք հարյուր երեսունմեկ/» թվով
2. Որոշման 4-9 կետերով հաստատված 2-7 հավելվածները հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն 1-6 հավելվածների:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:


Կողմ -16

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(498.65 Կբ)
(224.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner