Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Զոյա Հայկի Թովմասյանին, Գառնիկ Սամվելի Ջանոյանին, Արևիկ Սամվելի Ջանոյանին, Լիաննա Սամվելի Ջանոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 23022021-05-0028 տրված 2021 թվականի փետրվարի 23-ին, վկայական N 24092025-05-0023 տրված 2004 թվականի մայիսի 31-ին, վկայական N 23022021-05-0032 տրված 2021 թվականի փետրվարի 23-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Զոյա Հայկի Թովմասյանին, Գառնիկ Սամվելի Ջանոյանին, Արևիկ Սամվելի Ջանոյանին, Լիաննա Սամվելի Ջանոյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Կարմիրգյուղ հասցեում գտնվող 0.221 հա մակերեսով 05-056-0306-0082 կադաստրային ծածկագրով, 0.0793 հա մակերեսով 05-056-0306-0084 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.241 հա մակերեսով 05-038-0501-0168 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: