Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 34-րդ կետերով, ինչպես նաև «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի դրույթներով, նպատակ ունենալով ապահովել Գերմանիայի Միջազգային Համագործակցության Կազմակերպության (GIZ) կողմից ֆինանսավորվող և «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Երազանքի այգի» բնահեն լուծումներով կլիմակայուն համայնքային այգու ծրագրի հաջող իրականացումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Որպես համայնքի ներդրում հաստատել Գավառ համայնքի կողմից «Երազանքի այգի» ծրագրի համաֆինանսավորման ապահովումը՝ 30,000 (երեսուն հազար) ԵՎՐՈ-ին համարժեք՝ 13,000,000 (տասներեք միլիոն) ՀՀ դրամի չափով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 583 913 Եվրո, որից 553 913 Եվրոն ֆինանսավորվում է դոնորի կողմից։
2․ Համայնքի ներդրումը նախատեսվում է տրամադրել ծրագրով սահմանված՝ նախագծման, տեխնիկական, ենթակառուցվածքային, մասնագիտական և այլ անհրաժեշտ գործողությունների իրականացման համար։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։