Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Հրանտիկ Գուրգենի Վարդանյանի /ծնված 17.10.1957թ./ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, 23․11.2023թ-ին տրված ինքնակամ շինությունները հաշվառված լինելու վերաբերյալ չափագրման տվյալների մուտքագրման 2023TQRHKD ծածկագիրը, որի համաձայն քաղաք Գավառ Զարգարյան 2-րդ փողոց թիվ 28 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0338-0013/, ինչը փաստացի կազմում է 0.27380հա, ինչպես նաև հաշվի առնելով, որ փաստացի օգտագործվող 0.27380հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Ուժը կորցրած ճանաչել Գավառ համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 02-ի թիվ 1850-Ա որոշումը:
2. Վերականգնել Գավառ քաղաքի Սովխոզի նոր համալիր հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Հրանտիկ Գուրգենի Վարդանյանի /ծնված 17.10.1957թ./ հողօգտագործման իրավունքը պահեստի կառուցման և սպասարկման համար հատկացված 0.27380հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.27380հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ համաձայն «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի տրամադրել անհատույց սեփականության իրավունք, հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
3. Հրանտիկ Գուրգենի Վարդանյանի /ծնված 17.10.1957թ./ կողմից ինքնակամ կառուցված 128քմ. մակերեսով շենք-շինությունը /կառուցված 2000թ-ին/ ճանաչել ինքնակամ:
4. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք քաղաք Գավառ Զարգարյան 2-րդ փողոց թիվ 28 հասցեն:
5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: