Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով նշված հասցեների սեփականատեր Շահեն Գրետիկի Հարոյանի /ծնված 30.11.1987թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, որոշում եմ
1.Գավառ համայնքի ք. Գավառ Օգոստոսի 23-ի փողոց 10-րդ փակուղի թիվ 1/1 /սեփ․ վկայական N11112024-05-0006/ և ք. Գավառ Օգոստոսի 23-ի փողոց 10-րդ փակուղի թիվ 1 /սեփ․ վկայական N26032024-05-0002/ հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել և միավորված գույքին տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ Օգոստոսի 23-ի փողոց 10-րդ փակուղի թիվ 1 բնակելի տուն հասցեն։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: