Այսօր: Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 152-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 օգոստոսի 2025 թվականի N 152-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես աձանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման դրույթներով, ք․ Գավառ Զորավար Անդրանիկի փողոց 33/1 հասցեի սեփականատեր Հակոբ Գագիկի Հայթյանի /ծնված 27․03․1989թ․/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 

1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 33/2 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0318-0042 կադաստրային ծածկագրով, 0,00058 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ք․ Գավառ Զորավար Անդրանիկի փողոց 33/1 հասցե սեփականատեր Հակոբ Գագիկի Հայթյանին։
2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1877․7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ տասնորդական) ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


Կողմ -18

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner