Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օ րենքի 33-րդ հոդվածի 3․ մասով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 77-րդ հոդվածի 1-ի մասի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 08-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 48-Ա որոշման 1-ին մասում ավելացնել 1․1 կետը հետևյալ խմբագրությամբ․ «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար հանձնաժողովի կազմից աճուրդավար նշանակել Արծրուն Ղուրշուդյանին, իսկ մրցութային հանձնաժողովի արձանագրող՝ Հայկ Շահբազյանին։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ |