Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 104-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 սեպտեմբերի 2022 թվականի N 104-Ա

«ԳԱՎԱՌԻ՝ Գ. ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՈՒԴՈՒԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ՝ Հ. ԹԱԼԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 15) կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 8) կետի դրույթներով, նկատի ունենալով, որ «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն հաճախող սաների թիվը նվազել է, ելնելով համայնքի բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1. Դադարեցնել «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը և միացնել «Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Համայնքի ղեկավարին՝
1) «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու, սեփականության իրավունքով «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին պատկանող գույքը «Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին փոխանցելու գործընթացն ապահովելու նպատակով ձևավորել հանձնաժողով և օրենքով սահմանված կարգով իրականացնել նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը:
2) Հաստատել «Գավառի՝ Գ. Դաբաղյանի անվան դուդուկի մասնագիտացված երաժշտական դպրոց» և «Գավառի՝ Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միացման պայմանագիրն ու փոխանցման ակտը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:


Կողմ -22

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner