|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մայիսի 2025 թվականի N 749-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Գագիկ Ավետիքի Շանոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 08042025-05-0050 տրված 2025 թվականի ապրիլի 8-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ 1. Քաղաքացի Գագիկ Ավետիքի Շանոյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.69754 հա մակերեսով 05-001-1163-0094 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար: 3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: |
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|