Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2301-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2024 թվականի N 2301-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԾՈՎԱԶԱՐԴ Պ. ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ 2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ՀԱՅԿԱԶԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ԿԱՐԻՆԵ ՊԱՊԻՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ԱՇՈՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ՄԱՐԻԱՄ ԱՇՈՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ԱԶՆԻՎ ԱՇՈՏԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 23.06.2022թ. տրված Ծովազարդ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 02.05.1991թ. թիվ 9 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Պ․ Սևակի փողոց 2 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 21.03.2024թ-ին/ Աշոտ Հայկազի Մխիթարյանի /ծնված 03.08.1961թ-ին/ դիմումը, <<Դավիթ Առաքելյան>> ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Պ․ Սևակի փողոց 2 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.23 հա, ինչը փաստացի կազմում է 1.88420 հա, որը Աշոտ Հայկազի Մխիթարյանին /ծնված 03.08.1961թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 306․7 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1958-1979թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.88420 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ համայնք գյուղ Ծովազարդ Պ․ Սևակի փողոց 2 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Աշոտ Հայկազի Մխիթարյանի /ծնված 03.08.1961թ-ին/, Կարինե Պապինի Բարսեղյանի /ծնված 08․08․1966թ-ին/, Նարինե Աշոտի Մխիթարյանի /ծնված 26․09․1986թ-ին/, Մարիամ Աշոտի Մխիթարյանի /ծնված 09․05․1988թ-ին/, Ազնիվ Աշոտի Մխիթարյանի /ծնված 14․07․1990թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 1.88420 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 306․7 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1958-1979թթ․/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Ծովազարդ, Պ․ Սևակի փողոց, 4/1 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner