Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և նպատակ ունենալով աջակցել Գավառ համայնքի երիտասարդների զարգացմանն ու ներգրավվածությանը համայնքի կառավարման գործընթացներում, առաջարկվում է․ 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի 2025-2029 թվականների երիտասարդական քաղաքականությունը (կից): 2. Հաստատել «Գործողությունների պլան 2025 թ.»՝ Գավառ համայնքի երիտասարդական քաղաքականության իրականացման նպատակով (Հավելված 1): 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։ |