Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 30.10.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամաս Ազատամարտիկների փողոց 11-րդ փակուղի թիվ 9 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 24.12.2024թ./ Քաջիկ Սերգոյի Նազեյանի /ծնված 01.01.1962թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամաս Ազատամարտիկների փողոց 11-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.12 հա, ինչը փաստացի կազմում է 0.13511 հա, որը Քաջիկ Սերգոյի Նազեյանի /ծնված 01.01.1962թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 147․50 քմ և ինքնակամ կառուցված 15․20 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-2005թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13511 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամաս Ազատամարտիկների փողոց 11-րդ փակուղի թիվ 9 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Քաջիկ Սերգոյի Նազեյանի /ծնված 01.01.1962թ-ին /, Անիկ Պապինի Պողոսյանի /ծնված 07.01.1964թ-ին/ Արման Քաջիկի Նազեյանի /ծնված 07․11․1985թ-ին/, Արգինե Քաջիկի Նազեյանի /ծնված 12.06.1989թ-ին/, Ելենա Քաջիկի Նազեյանի /ծնված 09.05.1987թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․12 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․01511 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.13511 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 147․50 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-1994թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․2005թ-ին ինքնակամ կառուցված 15․20 քմ մակերեսով ծածկը ճանաչել որպես ինքնակամ շինություն։
3․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամաս Ազատամարտիկների փողոց 11-րդ փակուղի թիվ 9 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: