Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին 13 հուլիսի 2006թ. N 1176-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության «ՀՀ քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշմամբ, որոշում եմ
1․ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի /կադաստրային ծածկագիր 05-001-0294-0001/ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել 0.00422 հա մակերեսով հողատարածքը և տրամադրել Գավառ քաղաք, Ազատության 2-րդ փողոց, 4-րդ անցուղի, 8 հասցեն:
2․ Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից փոխել բնակելի կառուցապատման հողատեսքի։
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: