Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 04.11.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ք․ Գավառ Հ․ Աբրահամյան 1-ին փողոց, 5-րդ փակուղի թիվ 1 հասցեի համասեփականատեր Գրիշա Մեխակի Բախտիկյանի /ծնված 09.05.1960թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնք ք․ Գավառ Հ․ Աբրահամյան 1-ին փողոց 5-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.28 հա, ինչը փաստացի կազմում է 0.26865 հա, որը Գրիշա Մեխակի Բախտիկյանի /ծնված 09.05.1960թ-ին / ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 441 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1983թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.26865 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Հ․ Աբրահամյան 1-ին փողոց, 5-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Գրիշա Մեխակի Բախտիկյանի /ծնված 09.05.1960թ-ին /, Շուշանիկ Խաչատուրի Խաչատրյանի /ծնված 30․11․1964թ-ին/, Արսեն Գրիշայի Բախտիկյանի /ծնված 02․01․1988թ-ին/, Կարինե Գրիշայի Բախտիկյանի /ծնված 16.05.1989թ-ին/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական կառուցված 441 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1983թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք․ Գավառ Հ․ Աբրահամյան 1-ին փողոց, 5-րդ փակուղի թիվ 1 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: