Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-մասի 1-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, սոցիալական աջակցության տրամադրման հանձնաժողովի 08․10․2025թ․ եզրակացությունը,
1․ Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 26 000 (քսան վեց հազար ) ՀՀ դրամ դրամական հատուցում տրամադրել համապատասխան իրավաբանական կազմակերպությանը՝ Կարեն Արամի Մարեմկոյանին դեղեր տրամադրելու նպատակով։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։