Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 25-րդ հոդվածով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Հիմնական արձակուրդային վճարից բացի, Գավառի համայնքապետարանի համայնքային պաշտոններ և համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վճարել լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ յուրաքանչյուրին իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում միանվագ արձակուրդային վճարը տալ փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից: |