Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ.«Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 03.06.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ք. Գավառ Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան 1-ին փողոց, 3-րդ փակուղի, թիվ 2 հասցեի գույքի համասեփականատեր Էդիկ Նորիկի Բաղոյանի /ծնված՝ 29.09.1957թ-ին/ լիազորված անձ՝ /լիազորագիր տրված 23.05.2025թ./ Գարիկ Լևիկի Բաղոյանի դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաք Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան 1-ին փողոց, 3-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.04 հա, ինչը փաստացի կազմում է 0.06931 հա, որը Էդիկ Նորիկի Բաղոյանի /ծնված՝ 29.09.1957թ-ին / ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 156.30 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1976թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.06931 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան 1-ին փողոց, 3-րդ փակուղի, թիվ 2 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Էդիկ Նորիկի Բաղոյանի /ծնված՝ 29.09.1957թ-ին /, Ժուլետա Մովսեսի Թադևոսյանի /ծնված՝ 22.01.1957թ-ին/, Գրետա Էդիկի Բաղոյանի /ծնված՝ 31.10.1976թ-ին/, Զոհրաբ Էդիկի Բաղոյանի /ծնված՝ 31.01.1978թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․04 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․02931 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.06931 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 156․30 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1976թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2 Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան 1-ին փողոց, 3-րդ փակուղի, թիվ 2 բնակելի տուն հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: