Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 99-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2024 թվականի N 99-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքում ռուսաց լեզվով արտադպրոցական պարապմունքների և խմբակների կազմակերպման համար «Ռոսիա» հասարակական կազմակերպությանը տարածք հատկացնելու վերաբերյալ «Ռոսիա» հասարակական կազմակերպության 2024 թվականի հունվարի 18-ի դիմումը՝ Գավառ համայնք ավագանին որոշում է 

1․ Ուժը կորցրած ճանաչել «Համայնքային սեպականություն հանդիսացող տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 10 /տասը/ նիստի թիվ 275-Ա որոշումը։
2․ Գավառ համայնքում ռուսաց լեզվով արտադպրոցական պարապմունքների և խմբակների կազմակերպման համար Գավառ համայնքի Կարմիրգյուղի վարչական ղեկավայրի նստավայրի երկրորդ հարկի մուտքից ձախ 69,42 /վաթսունինն ամբողջ քառասուներկու հարյուրերորդական/ քմ մակերեսով տարածն ու տարածքի սպասարկման համար նախատեսված հողամասի համապատասխան բաժնեմասը ռուսաց լեզվի կենտրոն բացելու և կենտրոնի աշխատանքների կազմակերպման նպատակով 31․12․2026 թ․ ներառյալ օգտագործման ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ռոսիա» հասարակական կազմակերպությանը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


Կողմ -14

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner