Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գերմանիայի միջազգային համագործակցության (GIZ) ֆինանսավորմամբ և «ԲԼԵՋԱՆ» հասարակական կազմակերպության ու Գավառի համայնքապետարանի համատեղ նախաձեռնությամբ Գավառ համայնքում մեկնարկվելիք «Երազանքի այգի» վերնագրով բազմաֆունկցիոնալ կլիմակայուն համայնքային այգու ստեղծման ծրագիրը, նկատի ունենալով, որ բնահեն լուծումներով բազմաֆունկցիոնալ կլիմակայուն քաղաքային այգու ստեղծման անհրաժեշտությունից ելնելով, Գավառի համայնքապետարանի առաջարկությամբ Գավառ քաղաքի բնակիչ Գարիկ Փայլակի Մինասյանը Գավառ համայնքին է վերադարձրել աճուրդային կարգով իր կողմից ձեռք բերված, սեփականության իրավունքով իրեն պատկանող Գավառ քաղաքի Ռ․Զախարյան փողոց N 2/1 հասցեի հողամասը՝ առաջարկվում է․ 1․ Աճուրդային կարգով Գավառ քաղաքի Ռ․Զախարյան փողոց N2/1 հասցեի հասարակական կառուցապատման հողամասի ձեռք բերման ու պետական գրանցման համար քաղաքացի Գարիկ Փայլակի Մինասյանի կողմից կատարած վճարների ու ծախսերի փոխհատուցման նպատակով նրան հատկացնել 350 000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |