Այսօր: Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 341
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
«ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔՈՒՄ, ՆՈՐԱՏՈՒՍ, ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ, ԳԱՆՁԱԿ, ՍԱՐՈՒԽԱՆ, ՀԱՅՐԱՎԱՆՔ ԵՎ ԾՈՎԱԶԱՐԴ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Գավառ համայնքի Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք և Ծովազարդ գյուղերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
2․Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Գավառ համայնքի Գավառ քաղաքում, Նորատուս, Կարմիրգյուղ, Գանձակ, Սարուխան, Հայրավանք և Ծովազարդ գյուղերում ասֆալտապատման աշխատանքների իրականացում» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։
3․Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2023 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner