Այսօր: Շաբաթ, 17 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 748-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2025 թվականի N 748-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ՍԱՐՈՒԽԱՆ Մ․ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ 30/1 ՀԱՍՑԵԻ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՎԵՏԻՔ ԱՐՇԱԼՈՒՅՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով Գավառ համայնք գյուղ Սարուխան Մ․ Խորենացու փողոց 30/1 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /լրացուցիչ վկայագիր՝ տրված 19.02.2025թ./ Ավետիք Արշալույսի Ավետիսյանի /ծնված 26.08.1961թ-ին/ դիմումը, Սարուխանի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 19.03.1993թ. կայացած նիստից թիվ 9 արձանագրությունը, ակտը, վճարման անդորրագիրը և պարտավորագիրը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, որոնց համաձայն Գավառ համայնք գյուղ Սարուխան Մ․ Խորենացու փողոց 30/1 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-078-0217-0036/ և հաշվի առնելով, որ 1938թ-ին օրինական կառուցված 74․60 քմ մակերեսով անասնաշենքի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.06224 հա մակերեսով հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Սարուխան Մ․ Խորենացու փողոց 30/1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ավետիք Արշալույսի Ավետիսյանի /ծնված 26.08.1961թ-ին/ հողօգտագործման իրավունքը, անասնաշենքի կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 1938թ-ին օրինական կառուցված 74․60 քմ մակերեսով անասնաշենքի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.06224 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք` համաձայն <<Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված ՀՕ-199-Ն ՀՀ օրենքի հողամասը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում՝ գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

2․ 2020թ-ին ինքնակամ կառուցված 76․70 քմ ընդհանուր մակերեսով ավտոտնակը և պարիսպը ճանաչել որպես ինքնակամ շինություններ։

3․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Սարուխան, Մ․ Խորենացու փողոց, 30/1 հասցեն:

4. Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner