|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 օգոստոսի 2025 թվականի N 159-Ա |
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ Ս․ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԵՎ Պ․ ՍԵՎԱԿ ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 77-78-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 23-ին Կարմիրգյուղ բնակավայրի Ս․ Ավետիսյան և Պ․ Սևակ փողոցներում գտնվող ոռոգման համակարգերը համայնքին հանձնելու և հետագայում «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու վերաբերյալ բնակիչների ստորագրությամբ վարչական ղեկավարի կողմից կազմված արձանագրությունները, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1․Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Ս․Ավետիսյան և Պ․Սևակ թաղամասերում գտնվող ոռոգման համակարգերը ճանաչել համայնքային սեփականություն։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -18 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|