Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով ««Լանջաղբյուր-Սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 10-ի թիվ 4 նիստի թիվ 60 որոշումը, որոշում եմ
1․ «Լանջաղբյուր-Սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով հետևյալ կազմով․
Հանձնաժողովի նախագահ՝ Գրիգոր Բոշյան- համայնքի ղեկավարի տեղակալ
Հանձնաժողովի անդամներ Յուրիկ Մինասյան - «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և
բարեկարգում» համայնքային հիմնարկի տնօրեն
Ավետիք Ղազանչյան – համայնքապետարանի աշխակազմի իրավաբանական
բաժնի գլխավոր մասնագետ
Արծրուն Դվոյան - համայնքի ղեկավարի օգնական
Մերի Սարիբեկյան – համայնքապետարանի աշխատակազմի
ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման
բաժնի առաջատար մասնագետ
2․ Հանձնարարել լուծարային հանձնաժողովին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել լուծարային գործընթացը։
3․ Սույն որոշման ընդունման պահից լուծարային հանձնաժողովին են անցնում «Լանջաղբյուր-Սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործերի կառավարման լիազորությունները։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրը։