|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 հունիսի 2025 թվականի N 125-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5․1․ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ լրացուցիչ ֆինանսական եկամուտների ապահովումը առավելապես կօժանդակի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին իրենց առջև դրված խնդիրները լուծելու, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1․ Թույլատրել համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակներում, իրենց կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքներին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, իրականացնել արտադրություն, արտադրանքի իրացում և վաճառք։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։ |
Կողմ -15 ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|