Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 29.05.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, 08.10.2018թ. և 04.06.2025թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 64 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.07 հա, ինչը փաստացի կազմում է 0.09014 հա, որը Լևիկ Գրիշի Սեփոյանին /ծնված 14.12.1953թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 244.26 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1950-1987թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09014 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց 64 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Լևիկ Գրիշի Սեփոյանի /ծնված 14.12.1953թ-ին/, Սուսաննա Սուրենի Սահակյանի /ծնված 30.11.1957թ-ին/, Մանուշ Լևիկի Սեփոյանի /ծնված 16.03.1980թ-ին/, Ծովինար Լևիկի Սեփոյանի /ծնված 17.01.1983թ-ին/, Արա Լևիկի Սեփոյանի /ծնված 20.05.1984թ-ին/, Վերգուշ Լևիկի Սեփոյանի /ծնված 04.09.1985թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․07 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․02014 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.09014 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 244.26 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1950-1987թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ 2008թ-ին ինքնակամ կառուցված 52․53 քմ մակերեսով անասնաշենքը և 2019թ-ին կառուցված 12.14 քմ մակերեսով ցախանոցը ճանաչել որպես ինքնակամ շինություններ։
3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Արծվաքար թաղամասի Գ․Միքայելյան փողոց, 64 հասցեն:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։