Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 02.09.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ք Գավառ Հացառատ թաղամասի Ազատամարտիկների 1-ին փողոց թիվ 10 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 17.10.2024թ./ Անանիկ Գառնիկի Սարգսյանի /ծնված 15.11.1958թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր տրված 04․07․2024թ․/ Խաչատուր Վասիլի Դադոյանի դիմումը, «Խաչատուր Ավեյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամասի Ազատամարտիկների 1-ին փողոց թիվ 10 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.11 հա, ինչը փաստացի կազմում է 0.13595 հա, որը Անանիկ Գառնիկի Սարգսյանի /ծնված 15.11.1958թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 243․44 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-1980թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13595 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամասի Ազատամարտիկների 1-ին փողոց թիվ 10 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Անանիկ Գառնիկի Սարգսյանի /ծնված 15.11.1958թ-ին /, հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․11 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.02595 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.13595 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 243․44 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-1980թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք ք Գավառ Հացառատ թաղամասի Ազատամարտիկների 1-ին փողոց թիվ 10 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: