Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 266
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1039-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2025 թվականի N 1039-Ա

ԳԱՎԱՌ ՔԱՂԱՔԻ Լ․ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑ 23 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՍՅԱ ԱՇՈՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ՓԱՍՏԱՑԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0․24266 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման Մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2 և 3 կետերի պահանջներով, 28.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՝ ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 11.06.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 019 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Լ․ Հարությունյան փողոց 23 հասցեի գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 04․07․2025թ․/ գույքի նկատմամբ ժառանգ Ասյա Աշոտի Գրիգորյանի /ծնված 07.01.1945թ-ին/ լիազորված անձ՝/լիազորագիր տրված 14․02․2025թ-ին/ Վանուհի Երեմի Կոստանյանի /ծնված 24.05.1991թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Լ․ Հարությունյան փողոց 23 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, /ծածկագիր 05-001-0448-0004/ ընդհանուր հողահատկացումը կազմում է 1.06 հա, որից 0.26 հա հողամասը հանդիսանում է 2 միավոր տնամերձ՝ 05-001-0386-0056 կադաստրային ծածկագրով- 0.16 հա հատկացմամբ (որի նկատմամբ կիրարռվել է ընդհանուր հողաբաժնի 20%-ի չափով (այն է 0.212 հա) հողամասի գույքային իրավունքի վերականգնում 0.11822 հա մակերսով), և 05-001-0448-0004 կադաստրային ծածկագրով՝ 0.10 հա հատկացմամբ, որի փաստացի մակերեսը կազմում է 0.43636 հա (որի նկատմամբ կիրառվում է ընդհանուր հողաբաժնի 20%-ի չափով (այն է 0.212 հա հողամաս) հողամասի գույքային իրավունքի վերականգնում 0.09370 հա մակերեսով հողամաս, հետևաբար 0.19370 հա հողամասը օրենքի ուժով հանդիսանում է Ասյա Աշոտի Գրիգորյանի /ծնված 07.01.1945թ-ին/ սեփականության իրավունքով պատկանող հողամասը), իսկ դրան կից փաստացի ավել օգտագործվող 0․24266 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և ուղղակի վաճառքի կարգով՝ 1 քմ-ի համար հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 237․6 ՀՀ դրամ, օտարել նշված հասցեի գույքի նկատմամբ ժառանգ Ասյա Աշոտի Գրիգորյանին /ծնված 07.01.1945թ-ին/ և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 555.97 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1980թ-ին/ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.43636 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1. Վերականգնել Գավառ քաղաքի Լ․ Հարությունյան փողոց 23 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ասյա Աշոտի Գրիգորյանի /ծնված 07.01.1945թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.10 հա մակերեսով հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.09370 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.19370 հա մակերեսով հողամասի և օրինական կառուցված 555․97 քմ մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1980թ-ին/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Գավառ քաղաքի Լ․ Հարությունյան փողոց 23 հասցեում գտնվող 0.19370 հա հողատարածքին կից փաստացի ավել օգտագործվող 0․24266 հա մակերեսով հողամասը ճանաչել համայնքային սեփականություն՝ տրամադրելով Գավառ քաղաք, Լ․ Հարությունյան փողոց 23/1 հասցեն և ուղղակի վաճառքի կարգով օտարել Ասյա Աշոտի Գրիգորյանի /ծնված 07.01.1945թ-ին/ հողամասի 1 քմ-ի համար կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 237․6 /երկու հարյուր երեսունյոթ ամբողջ վեց տասնորդական/ ՀՀ դրամ՝ ընդամենը 2426.6x237․6=576600 /հինգ հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ Գավառի համայնքապետարանի 900175101345 հաշվեհամարին վճարելու պայմանով:

3. Բնակելի տանը տրամադրել Գավառ քաղաք, Լ․ Հարությունյան փողոց, 23 հասցեն:

4. Հանձնարարել աշխատակազմի համապատասխան աշխատակցին՝ օրենքով սահմանված կարգով Ասյա Աշոտի Գրիգորյանի /ծնված 07.01.1945թ-ին/ հետ կնքելու 0․24266 հա մակերեսով հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր:

5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner