Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․Գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-078-1229-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,01149 հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային կարգով ։ 2․ Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |