Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ քաղաքի Զոր. Անդրանիկի 1-ին փողոց թիվ 22 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 2 հասցեի բնակիչ Սարգիս Մուշեղի Բալագոզյանի՝ ժամանակին իրեն հատկացված բնակարանը սեփականացնելու մասին Գավառի համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը 1. Գավառ քաղաքի Զոր․ Անդրանիկի 1-ին փողոց թիվ 22 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 2 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 65,9 քմ մակերեսով բնակարանը՝ բազմաբնակարան բնակելի շենքի բաժնային սեփականություն հանդիսացող հողատարածքի համապատասխան բաժնեմասի հետ սեփականության իրավունքով անհատույց օտարել Սարգիս Մուշեղի Բալագոզյանին՝ նրա հետ կնքելով նշված հասցեի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր։ 2. Սուն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |