Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1. Գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-021-0212-0080 կադաստրային ծածկագրով 0,03964 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն օտարել աճուրդային եղանակով։ 2․ Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 75 000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ։ 3․ Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |