Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1. Գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-071-0225-0166 կադաստրային ծածկագրով 0,88901 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով։ 2․ Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 120 000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ։ 3․ Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |