Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 13
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 13


Զեկ. ԳՐԻԳՈՐ ԴԱՇՏՈՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՝ ՏԵՂԱԿԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ) ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ի 7-րդ կետի պահանջներով

1.Գավառի համայնքապետարանի աշխատակազմում ձեւավորել կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախումբ հետեւյալ կազմով.

1.      Համայնքի ղեկավար

2.      Համայնքի ավագանու 6 անդամներ

3.      Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար

4.      Համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական, բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ

5.      Իրավաբանական բաժնի պետ

6.      Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ

7.      Տեղական ինքնակառավարման ոլորտի փորձագետ

8.      Ինքնագնահատման խմբի աշխատանքները համակարգող։

2. Հաստատել Գավառի համայնքապետարանի աշխատակազմում կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատում իրականացնելու գնահատման կատեգորիաները եւ դրանց մեջ մտնող ցուցանիշները՝ համաձայն N 1 հավելվածի։
3. Հաստատել կոռուպցիոն ռիսկերի ինքնագնահատման աշխատանքային հանձնախմբի գործունեության մեթոդաբանությունը՝ համաձայն N 2 հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՐԻԳՈՐ ԴԱՇՏՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner