Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ առաջարկվում է․ 1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում հատկացնել 10․000․000 դրամ գումար՝ 2024 թվականի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։
2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են կանաչապատում, կրթություն, սպորտ, երիտասարդություն և մշակույթ ոլորտները՝ որպես առաջնահերթություն։
3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ շահագրգիռ յուրաքանչյուր ոք, համայնքի բնակիչները, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը, քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները։
4. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2024 թվականի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |