Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 77-րդ հոդվածի 3-րդ մասի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով 1. Դադարեցնել հետևյալ համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը`
1.1 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.2 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Բերդկունքի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.3 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գանձակի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.4 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.5 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի համայնքապետարանի աշխատակազմ»։
1.6 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքապետարանի աշխատակազմ»։ 1.7 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.8 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ծովազարդի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.9 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Կարմիգյուղի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.10 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Հայրավանքիի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.11 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուսի համայնքապետարանի աշխատակազմ»:
1.12 «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սարուխանի համայնքապետարանի աշխատակազմ»:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների իրավահաջորդն է «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը:
3. Գավառ համայնքի հաշվեկշիռ մուտքագրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով նկարագրված միավորված համայնքների վարչական սահմանների ներքո գտնվող համայնքային սեփականություն համարվող գույքը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |