Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 37-րդ հոդվածի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի դրույթներով, առաջարկվում է․ 1. Նախադպրոցական կրթության ծառայություն մատուցելու նպատակով Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիք գյուղի Կ. Դեմիրճյան փողոց թիվ թիվ 42/1 հասցեում գտնվող շինության 981,2 /ինն հարյուր ութսունմեկ ամբողջ երկու տասնորդական/ քմ մակերեսով տարածքից 570,1 /հինգ հարյուր յոթանասուն ամբողջ մեկ տասնորդական/ քմ մակերեսով տարածքն ու շինության զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 0,236 հա մակերեսով հողամասը 31.12.2027 թ. ներառյալ օգտագործման ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Գեղարքունիքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 2․ Ուժը կորցրած ճանաչել «Գեղարքունիքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տարածք տրամադրելու մասին Գավառ համայնքի ավագանու 08․12․2022 թ. թիվ 171 որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |