Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ոսկանյան փողոց 8/65 պահեստ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0263 կադաստրային ծածկագրով 0,00544 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողատարածքը և Արարատ Սերժիկի Իսկանդարյանի կողմից կառուցված 108,80 քմ արտաքին (90,70 քմ ներքին) մակերեսով պահեստը և զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2․Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1221,00 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, իսկ պահեստի 1 քմ-ի համար 2418 (երկու հազար չորս հարյուր տասնութ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: