Այսօր: Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 41-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2024 թվականի N 41-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակի ևԳավառի համայնքապետարանի միջև 2024 թվականի հունվարի 15-ին կնքված պայմանագիրը՝ առաջարկվում է, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Գավառ համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի եկամտային մասում՝ ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհներ տողը ավելացնել 1,870,000 /մեկ միլիոն ութ հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով, իսկ ֆոնդային բյուջեի եկամտային մասում՝ կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ տողը ավելացնել 3,450,000 /երեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով:
2) Ծախսային մասում՝ 08 բաժնի 6 խմբի 1 դասի /հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4239 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 1,500,000 /նեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով, 4262 /գյուղատնտեսական ապրանքներ/ տնտեսագիտական հոդվածը 100,000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամով, 4269 /հատուկ նպատակային այլ նյութեր/ տնտեսագիտական հոդվածը 270,000 /երկու հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը 3,450,000 /երեք միլիոն չորս հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով, Հայաստանի արժեքավոր կենսաբազմազանությունը պաշտպանելու և Նորատուս բնակավայրի տարածքում էնդեմիկ տափաստանային վազվզող մողեսների միայնակ հայտնի պոպուլյացիաների գոյատևումն ապահովելու նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


Կողմ -11

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner