Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Ծախսային մասում՝ 04 բաժնի 2 խմբի 4 դասի /ոռոգում/գործառնական դասակարգման 5112 /Շենքերի և շինությունների կառուցում/տնտեսագիտական հոդվածը պակասեցնել29,661,900 /քսանինը միլիոն վեց հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր/ ՀՀ դրամով, որից՝
2) 08 բաժնի 6 խմբի 1 դասի /Հանգիստ,մշակույթ և կրոն/գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 440,000 /չորս հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամով, 5112 /Շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածը՝ 16,839,300 /տասնվեց միլիոն ութ հարյուր երեսուն ինը հազարերեք հարյուր/ ՀՀ դրամով, իսկ 5129/ Այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտականհոդվածը՝ 3,800,000 /երեք միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամով՝ Հացառատ թաղամասում ևԳանձակ բնակավայրում խաղարանների, Գավառի կենտրոնական հրապարակի շատրվանային համակարգի կառուցման և Նորատուսի Գր․Լուսավորիչ եկեղեցու համար չորս դեկորատիվ լուսասյուների, նստարանների և աղբարկղերի ձեռքբերման նպատակով։
3) 09 բաժնի 5 խմբի 1 դասի /Արտադպրոցական դաստիարակություն/ գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/տնտեսագիտական հոդվածը ավելացնել 165,000 /մեկ հարյուր վաթսունհինգ հազար/ ՀՀ դրամով, 5112 /Շենքերի և շինությունների կառուցում/ տնտեսագիտական հոդվածը՝ 2,980,000 /երկու միլիոն ինը հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածը՝ 3,707,600 /երեք միլիոն յոթ հարյուր յոթ հազար վեց հարյուր/ՀՀ դրամով՝ «Գավառի մանկապատանեական ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճի, «Գանձակի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի դասասենյակի, «Նորատուսի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի պատուհանների հիմնանորոգման և «Նորատուսի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճի ջեռուցման համակարգի կառուցման նպատակով։
4) 08 բաժնի 2 խմբի 1 դասի /Գրադարաններ/ գործառնական դասակարգման 5134 /նախագծահետազոտական ծախսեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 90,000 /իննսուն հազար/ ՀՀ դրամով, իսկ 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ տնտեսագիտական հոդվածը՝ 910,000 /ինը հարյուր տասը հազար/ ՀՀ դրամով՝ Բերդկունքի գրադարանի կապիտալ վերանորոգման նպատակով։
5) 06 բաժնի 3 խմբի 1 դասի /ջրամատակարարում/ գործառնական դասակարգման5129 / Այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 730,000/յոթ հարյուր երեսուն հազար/ ՀՀ դրամով՝ Լանջաղբյուր և Գեղարքունիք բնակավայրերի համար ջրաչափիչ սարքավորումներ ձեռքբերելու նպատակով։
6) 08 բաժնի 2 խմբի 7 դասի /Հուշարձանների և մշակույթային արժեքների վերականգնում ևպահպանում/ գործառնական դասակարգման 4241 /Մասնագիտական ծառայություններ/տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 4,375,000/ չորս միլիոն երեք հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամով, որից՝
7) 05 բաժնի 1 խմբի 1 դասի /աղբահանում / գործառնական դասակարգման 4216 /գույքի և սարքավորումների վարձակալություն /տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,775,000 /երկու միլիոն յոթ հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀդրամով՝ «Գավառի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկի համար տրանսպորտի վարձակալության նպատակով։
8) 09 բաժնի 5 խմբի 1 դասի/ Արտադպրոցական դաստիարակություն/ գործառնական դասակարգման 4637 /Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 900,000 /ինը հարյուր հազար/ ՀՀդրամով՝ «Նորատուսի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աստիճանների ընթացիկ վերանորոգման նպատակով։
9)09 բաժնի 1 խմբի 1 դասի /Նախադպրոցական կրթություն / գործառնական դասակարգման 4655/Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին /տնտեսագիտական հոդվածը ավելացնել 700,000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամով՝ «Սարուխանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքի ձեռքբերման համար։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը: