Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հաշվի առնելով Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» (ICDA) ծրագրի շրջանակում Գավառ համայնքի կողմից ստացվելիք դրամաշնորհների ֆինանսական կառավարման պահանջները, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․Թույլատրել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում բացել ՀՀ դրամով արտաբյուջետային հաշիվ՝ Գավառ համայնքի անունով, հետևյալ նպատակներով՝
Արտաբյուջետային հաշիվ՝ «Ծառայությունների մատուցման բարելավում» և «Տեղական տնտեսական զարգացում (ՏՏԶ)» ոլորտի ծրագրերի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային միջոցների ստացման և ծախսման համար։
2. Սույն արտաբյուջետային հաշիվներից կատարվող գործարքները և դրանց հաշվետվությունները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, դրամաշնորհային համաձայնագրերի և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։