Այսօր: Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 121-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2025 թվականի N 121-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԻՄՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 589-րդ հոդվածի 1-ն մասի, Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, նկատի ունենալով, որ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող Գավառ համայնքի Գանձակի մշակույթի տան 2-րդ հարկում գտնվող տարածքի փոխարեն փաստացի օգտագործում է նույն շենքի առաջին հարկում գտնվող տարածքը, հիմք ընդունելով սեփականության իրավունքի փոփոխության կատարման հիմքով տարածքների փոխանակում կատարելու մասին «Հայփոստ» ՓԲԸ տնօրինության 06․12․2024թ․ համաձայնությունը, Գավառ համայնիք ավագանին որոշում է 

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերություն հետ կատարել տարածքների փոխանակություն․
1․ Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի Հ․ Բաղրամյան փողոց 2 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող մշակույթի տան առաջին հարկի կենտրոնական մուտքից ձախ առաջին սենյակը, որը փաստացի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից, փոխանակել նույն շենքի երկրորդ հարկում գտնվող, ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող սենյակի հետ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


Կողմ -15

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner