Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 199-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հունիսի 2024 թվականի N 199-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ «ՍՊԵՑՄԱՇ» ՍՊԸ- Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿՐՎԱԾ ԵՎ ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՁՆՎՈՂ CASE 570V ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԷՔՍԿԱՎԱՏՈՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՈՒ «ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ մասի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Գավառ համայնքի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև 31 մայիսի 2024 թվականին կնքված թիվ WAFT-GQ-04/3 նպատակային նվիրաբերության պայմանագրի դրույթները, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1․ Գավառ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում հաշվառել և Գավառ համայնքի հաշվեկշիռ մուտքագրել Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի միջոցով «Սպեցմաշ» ՍՊԸ- ի կողմից ներկրված և Գավառի համայնքապետարանին որպես նվիրաբերություն հանձնվող բազմաֆունկցիոնալ CASE 570V էքսկավատորը, (համալրված՝ հիդրոմուրճով Impulse 150 NH Classic, 1հատ, արագ միացման համակարգով New Holland LB110/115 (MOP-390/400)-ի համար, 1 հատ, նեղ շերեփով GP-07-300-0,7-NH-LB110), 1 հատ, Կախոցամատ Delta F-5, 4հատ, Մոնտաժային կոմպլեկտ New Holland LB150 1հատ) սերիական N HRKH39985, շասսի N NKJ0570VHRKH39985, շարժիչ՝ N 45-428471, արտադրությունը՝ 2024թ․ /28 350 000 /քսանութ միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով։
2․ Գավառ համայնքին սեփականության իրավունքով պատկանող բազմաֆունկցիոնալ էքսկավատորը Գավառ համայնքի կոմունալ սպասարկման և աղբահանության աշխատանքների կազմակերպման նպատակով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրագրել «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային հիմնարկին։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։


Կողմ -17

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner