|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 փետրվարի 2025 թվականի N 26-Ա |
ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24) կետի, 10-րդ հոդվածի 11-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1 հոդվածի 2-րդ մասի և 23 հոդվածի դրույթներով,հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 17.01.2025թ. արտահերթ նիստի թիվ 2-Ն որոշման պահանջները, հիմք ընդունելով Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի կողմից գրությունը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 1․Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրել Սարուխան բնակավայրի Ղևոնդ Ալիշան փ տ 23 հասցեի բնակիչ Նարեկ Մանվելի Խաչիկյանին Հայաստանի մույթայ ֆեդերացիայի հավաքականի հետ Թաիլանդի Թագավորությունում փետրվարի 15-ից 20-ը 2025թ․ կայանալիք թաիլանդական բռնցքամարտի ուսումնամարզական հավաքների պրոֆեսոնիալ մրցաշարերին, այն է Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին մասնակցելու նպատակով։ Գումարը վճարել Նարեկ Մանվելի Խաչիկյանին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -20 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|