Այսօր: Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 207-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2025 թվականի N 207-Ա

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42) կետի դրույթներով, հիմք ընդունելով «Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թ․ հոկտեմբերի 23-ի 1473-Ա որոշումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․

1․ Համաձայնություն տալ որպես նվիրաբերություն ընդունելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Նորատուս բնակավայր, Սևանի փողոց, 13-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 4689 (չորս հազար վեց հարյուր ութսունինն) քմ մակերեսով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասը՝ Գավառ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության մանկապարտեզի շենքի օգտագործման և սպասարկման համար շահագործելու նպատակով։
2․ Գավառ համայնքի անվամբ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն իրականացնելուց հետո Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, գյուղ Նորատուս, Սևանի փողոց, 13-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող 4689 (չորս հազար վեց հարյուր ութսունինն) քմ մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, հինգ տարի օգտագործման ժամկետով, նախադպրոցական կրթության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրել «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


Կողմ -19

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner