Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․Համաձայնություն տալ ք․ Գավառ, Մ․ Նալբանդյան փողոց 115 հողամաս հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0018-0070 կադաստրային ծածկագրով 0,83215 հա մակերեսով, որից՝ 0,05439 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության,0,77776 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ արտադրական շինություն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն
։ 2․ 05-001-0018-0070 կադաստրային ծածկագրով, 0,83215 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1 քմ -ի համար սահմանել 700 (յոթ հարյուր) ՀՀ դրամ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: