Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Ն․ Զարգարյան փողոց 27/1 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0340-0065 կադաստրային ծածկագրով 0,01864 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Հակոբ Գառնիկի Կնյազյանի կողմից կառուցված 27 քմ արտաքին (23,4 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը, 40,5 քմ արտաքին (35,
4 քմ ներքին) մակերեսով անասնաշենքը և 18,8 քմ արտաքին (16,4 քմ ներքին) մակերեսով խորդանոցը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1221,00 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, ավտոտնակի և ծածկի 1 քմ-ի համար 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը), իսկ անասնաշենքի և խորդանոցի 1 քմ-ի համար 2418 (երկու հազար չորս հարյուր տասնութ) ՀՀ դրամ։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: