Այսօր: Երեքշաբթի, 19 Օգոստոսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 116-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունիսի 2025 թվականի N 116-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի ապրիլի 25-ի գնահատման հաշվետվությունում նշված շուկայական արժեքները, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1․Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ գույքերն օտարել աճուրդային կարգով․
1) Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 2/2 հասցեում գտնվող շինությունը․
2) Գավառ քաղաքի Ազատության փողոց 1-ին նրբանցք 2-րդ փակուղի 3 հասցեում գտնվող շինությունը․
2․ Անշարժ գույքերի համար որպես աճուրդի մեկնարկային գին սահմանել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի ապրիլի 25-ի գնահատման հաշվետվությունում նշված հետևյալ շուկայական արժեքները․
1) Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակ 2/2 հասցեում գտնվող շինություն – 4 548 000 /չորս միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար/ ՀՀ դրամ․
2) Գավառ քաղաքի Ազատության փողոց 1-ին նրբանցք 2-րդ փակուղի 3 հասցեում գտնվող շինություն – 14 008 504 /տասնչորս միլիոն ութ հազար հինգ հարյուր չորս/ ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։


Կողմ -15

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner