Այսօր: Չորեքշաբթի, 8 Հունվարի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 341-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 դեկտեմբերի 2024 թվականի N 341-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1. Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Ծախսային մասում 05 բաժնի 1 խմբի 1 դասի /աղբահանում/ գործառնական դասակարգման 4251 /շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 6,316,000 /վեց միլիոն երեք հարյուր տասնվեց հազար/ ՀՀ դրամով, որից՝
ա․ նույն գործառնական դասակարգման 4264 /տրանսպորտային նյութեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 2,000,000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով դիզ․ վառելիքի ձեռքբերման նպատակով։
բ․ 01 բաժնի 6 խմբի 1 դասի /Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման 4657 /Այլ կապիտալ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածը՝ 4,316,000 /չորս միլիոն երեք հարյուր տասնվեց հազար/ ՀՀ դրամով «ԵՄ-ն հայկական համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էնեգիայի համար» ծրագրի շրջանակներում մեկնարկած «Փոքր մասշատբի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության միջոցառումներ հանրային շենքերում և պիլոտային մեկուսացում տնային տնտեսությունների մակարդակում» ծրագրի առաջին փուլով Գավառ համայնքի կողմից ներկայացված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների շենքերի տանիքներին ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար որպես ներդրում։
2) 09 բաժնի 1 խմբի 1 դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման 4637 /ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 410,000 /չորս հարյուր տաս հազար/ ՀՀ դրամով, որն ավելացնել նույն գործառնական դասակարգման 4655 /կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածին «Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին ջեռուցման կաթսաներ ձեռքբերման նպատակով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:


Կողմ -18

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԽԱՆԴԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner