Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2- րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետի և 245-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանու 12․04․2024թ․ թիվ 107-Ա որոշմամբ հաստատված կարգով, Գավառ համայնքի ավագանին որոշում է․
1․Շարժական և անշարժ գույքերի գույքահարկերի գծով առաջացած տույժերը ըստ ներկայացված ցուցակների փոխհատուցել Գավառ համայնքի 2025 թվականի համայնքի բյուջեի միջոցների հաշվին, քանի որ ցուցակներում ընդգրկված անձինք համայնքի բյուջե վճարել են իրենց սեփականություն համարվող գույքերի հարկերը առանց տույժ-տուգանքների․
Ներկայացվում են ցուցակները ըստ բնակավայրերի․
1․ Գանձակ բնակավայր
ա․հողի հարկի գծով տույժ՝ 34 854 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 34 854 ՀՀ դրամ
2․ Լճափ բնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ՝ 97 273 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 97 273 ՀՀ դրամ
3․Սարուխան բնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ՝ 204 686 ՀՀդրամ
բ․ շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 116 414 ՀՀ դրամ
գ․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 10 078 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 331 178ՀՀ դրամ
4․Նորատուսբնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ՝ 134 269 ՀՀդրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 191 552 ՀՀդրամ
գ․փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝ 59 353 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 385 174 ՀՀ դրամ
5․Կարմիրգյուղ բնակավայր
ա․հողի հարկի գծովտույժ՝ 197 280 ՀՀդրամ
բ․շենք-շինությունների գծով գույքահարկի տույժ՝ 14 250 ՀՀդրամ
գ․ փոխադրամիջոցների գծով գույքահարկի տույժ՝24300 ՀՀ դրամ
Ընդամենը՝ 235 830 ՀՀ դրամ
6․Լանջաղբյուր բնակավայր
ա․հողի հարկի գծով տույժ՝ 5 658 ՀՀ դրամ
բ․անշարժգույքիգծովտույժ՝ 5 364 ՀՀդրամ
գ․փոխադրամիջոցներիգծով գույքահարկի տույժ՝9 755 ՀՀդրամ
Ընդամենը՝ 20 777 ՀՀդրամ
Ըստ ներկայացված ցուցակների տույժերի գծով տալ արտոնություն և արտոնության գումարը՝ 1 105 086 (մեկ միլիոն մեկ հարյուր հինգ հազար ութսունվեց ) ՀՀ դրամ փոխհատուցել Գավառ համայնքի 2025 թվականի բյուջեով այդ նպատակով նախատեսված 1․6․1. (ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) գործառնական դասակարգման 4823 (հարկեր և տուրքեր) տնտեսագիտական հոդվածով նախատեսված միջոցների հաշվին։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: